Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՀՀ-ն և ՌԴ-ն Սիրիա են ուղարկվել 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով

am
HH-n ew RhD-n Siria en owgharkvel 94 tonna mardasirakan ognowt`yown, snndi tesk`ov_77327

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։  Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

 

Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ:

 

Սիրիայում բեռը կընդունի և երկրում ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։

 

Բեռի տեղափոխումը Երևանից Սիրիայի Արաբական Հանրապետություն իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը ս/թ հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականցնի 3 թռիչք:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ