Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակը խախտում է մեր դրական տրամադրվածությունը, հակասում է երկրի նոր ղեկավարության հայտարարություններին. Լավրով

am
HH-owm  teghi ownets`ogh iravichake khakhtowm e mer drakan tramadrvatsowt`yowne, hakasowm e erkri nor ghekavarowt`yan  haytararowt`yownnerin. Lavrov_83375

  Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

  «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռած է եղել հայկական պետության կայունության մեջ, ուստի այնտեղ կատարվողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ կապված ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի հետ, որոնց անդամակցում է Հայաստանը,- ասել է Լավրովը:

Նա շեշտել է թե. « Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունները հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ուղի դուրս կգա»:

Լավրովի խոսքով՝ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մոսկվան «մեծ բավականությամբ նկատեց, որ ճգնաժամին լուծում գտնվեց առաջատար բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ փոխզիջման արդյունքում»:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է.«Մենք հույս ունեինք, որ հենվելով նման արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները, հետագայում էլ կորդեգրեին միավորիչ մոտեցումներ, կամրապնդեին ազգային համաձայնությունը: Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված այն հայտարարություններին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումներ քաղաքական շարժառիթներով»

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ