Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ-ում ընթացող գործընթացները փոխկապակցված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ արձագանքը Մոսկվայից հնչող գնահատականներին

am en ru
HH-owm ent`ats`ogh gortsent`ats`nere p`okhkapakts`vats ch`en HH artak`in k`aghak`akanowt`yan het. HH AGN ardzagank`e Moskvayits` hnch`ogh gnahatakannerin_83639

 

 Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։


Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Արմինֆո» լրատվական գործակալության դիտարկմանը, որ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և հարցին, թե ինչպես մեր հասարակությանը կբացատրի այդ արձագանքները։

«Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,-հայտարարել է Բալայանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին, հայտարարել էր. «Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին»։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ