Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում առկա ուզուրպացնող ռեժիմների հետ. Աշոտյան

am
HH-owm steghtsvats iravichake bazmat`iv zowgaherhner owni ayl erkrnerowm arhka owzowrpats`nogh rhezhimneri het. Ashotyan_99287

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, իսկ հետո այն ուզուրպացնող ռեժիմների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Վեռրջինս մասնավորապես գրել է.  

«Հուսամ, մենք չենք հասնի նրան, որ տարիներ հետո որևէ մտավորական, որի աչքերը կբացվեն, գերմանացի հոգևորական Մարտին Նիմյոլերը (Martin Niemöller) նման ստիպված կլինի խոստովանել.

Երբ հեղափոխականները եկան հանրապետականների հետևից, ես լռեցի, քանի որ հանրապետական չէի:

Հետո նրանք բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին, ես լռեցի, քանի որ քոչարյանական չէի:

Հետո նրանք եկան ազգայնականների հետևից, ես լռեցի, քանի որ ազգայնական չէի:

Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագորղ չէի:

Հետո նրանք եկան քրիստոնյաների հետևից, ես անտեսեցի, քանի որ քրիստոնյա չէի:

Հետո նրանք եկան իմ հետևից. սակայն այլևս ոչ ոք չկար, որ բողոքեր…»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ