Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան, Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում.«Հրապարակ»

am
HHK-owm lowrj taradzaynowt`yownner kan, Serzh Sargsyane howys owni 20-30 tokos ownenal AZh-owm.<<Hraparak>>_79895

Թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ«Կարծում եմ՝ մինչեւ աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, քիչ չեն սեւեռված արեւմտականները, նաեւ՝ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։

Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվի դեպի արեւմտյան վեկտոր «ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է ինչ արվի՝ այդ ակունքում է արվելուԲարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպ արեւտյան դաշտ, այլ որ՝ կյանքն ապացուցեց ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ (խորհրդարանական) սարերի հետեւում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։

Կարծում եք՝ կմտնե՞ք պառլամենտ«Անշուշտ ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումներր վրա՞ է։ «Երբե՝ք հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ