Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների հեռախոսազրույցի տարածման գործով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. Քննչական կոմիտե

am
HK`Ts ew AATs tnorenneri herhakhosazrowyts`i taratsman gortsov mi k`ani hasts`enerowm katarvowm en khowzarkowt`yownner. K`nnch`akan komite_98699

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության 6-րդ վարչության ու ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում լրատվամիջոցում՝ «Yerevan.today»-ում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ