Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի միջև հակասություն չկա. Արմենուհի Կյուրեղյան

am es
HYD-i ew ELK`-i mijew hakasowt`yown ch`ka. Armenowhi Kyowreghyan_66958

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Մենք երբիցե չենք մտածել և չենք մտածում միայնակ չմասնակցելու մասին:Մենք միշտ առանձին ենք մասնակցել, ունեցել և ունենալու ենք մեր մասնակցությունը խորհրդարանում: Մենք այն  կուսակցությունն ենք, որ մի տարի չենք ասել մի բան, մյուս տարի՝ այլ բան, չենք  փորձել մեր անցած տարվա կարծիքը 180 աստիճանով փոխել»,- ընդգծում է Արմենուհի Կյուրեղյանը: 

Ինչպիսի՞ քաղաքական պայքար եք ակնկալում, ո՞ր ուժերին եք համարում  ձեզ մրցակից՝ հարցրինք Կյուրեղյանին, որին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մենք չենք պայքարում որևէ  ուժի դեմ, մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, սխալ եմ համարում որևէ ուժին մրցակից համարել:  Բնականաբար, թեժ քաղաքական  պայքար կլինի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են՝ տարբեր տեսլականներով: Ի վերջո, պետք է ժողովուրդն ընտրի, ես հույս ունեմ, որ ժողովուրդն իսկապես պետք է գնա ազատ, արդար ընտրությունների»:

Անդրադառնալով ՀՅԴ-ԵԼՔ հակասության մասին լուրերին՝  Կյուրեղյանը հակադարձում է. «ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի միջև հակասություն չկա, եթե խոսքը Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի մասին է, ապա դա  ընդամենը հարցի վերաբերյալ  տարբեր կարծիքների արտահայտում էր: Եթե դուք սպասում եք, որ կառավարության որոշումների վերաբերյալ պետք է քննարկումներ չլինեն, ապա ես դա ճիշտ չեմ համարում: Արծվիկ Մինասյանը պնդել է, որ, այո, ինքը և մեր խմբակցությունն ու կուսակցությունը դեմ են պարտադիրի բաղադրիչին»,- եզրափակեց Կյուրեղյանը:

ԱԿԱԹԻ  ՎԱՀԱՆՅԱՆ

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ