Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հակակրոնական ֆաշիստ առողջապահության նախարա՞ր

am
Hakakronakan fashist arhoghjapahowt`yan nakhara?r_84499

  Եթե մարդ դեմ է եկեղեցական շինություններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ անհանդուրժողականության:

Երբ մարդ դեմ է կրոններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ թշնամանք և ատելության քարոզ:


Երբ մարդը հայտարարում է, որ խելացի և գիտնական մարդը պիտի լինի աթեիստ և չի՜ կարող հավատացյալ լինել՝ դա նույնպես աթեիզմ չէ, դա ատելության քարոզ է մյուսների կրոնական հայացքների նկատմամբ ու նաև կրոնական/հակակրոնական ֆաշիզմ:

Գրում է Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում, ու շարունակում.

« Մենք այսօր ունենք Արսեն Թորոսյան անուն ազգանունով առողջապահությաան նախարար, ով հայտնի է որպես աթեիստ, սակայն նրա հարցազրույցները, հայտարարություններն ու արած գրությունները հաշվի առնելով՝ կարող են վստահ ասել, որ կան բազմաթիվ հակաեկեղեցական-հակակրոնական դրսևորումներ, ատելության քարոզներ և հակակրոնական ֆաշիզմի դրսևորումներ
Նախարարի atheist.am կայքի միջոցով ծանոթանում ենք, նրա հրապարակումների հետ և հեշտությամբ պարզում, որ իր «աթեիզմը» մեծամասամբ բնորոշվում է զուտ Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարված ատելության քարոզով»:

Հայկ Կիսեբլյանը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգային կառույցներին, նշելով.

«Սույն գրառումս ընդունեք որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կատարված և կատարվող ատելության քարոզի մասին և հակակրոնակոն ֆաշիզմի դրսևորումների մասին վկայություն: Դատապարտեք արարքը, հասեք նրան, որ նման ատելության քարոզները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Առավելևս նման բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ատելության քարոզները, հակակրոնական ֆաշիզմի դրսևորումները, չպիտի մնան անպատիժ: Եվ պարտադրեք ՀՀ վարչապետին ու նախագահին, Արսեն Թորոսյանի հրաժարականը»:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ