Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

am ru es
Hakarhakordi krakots`its` PB zintsarhayogh e zohvel_66064

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 
 



Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ