Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Համակարգչային ուսուցման լսարանի բացում ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում

am en ru
Hamakargch`ayin owsowts`man lsarani bats`owm  RhAK Shiraki marzayin grasenyakowm_45902

ՌԱԿ Կենտրոնական վարչության հովանավորությամբ Շիրակի մարզային գրասենյակում  2018 թ. փետրվարի 24-ին հիմնադրվեց համակարգչային անվճար ուսուցման լսարան, որի բացմանը ներկա էին ՌԱԿ Կենտրոնական վարչության  փոխատենապետ ընկ. Կարեն Կակոյանը, «Փանոս Թերլեմեզյան» և «Արշակ Չոպանյան» ակումբների մի շարք անդամներ, մարզի  այլ ՌԱԿ անդամներ և համակիրներ, լրագրողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, ուսանողներ:

Լսարանը կոչված է մարզում իրականացնելու համակարգչային տարբեր ծրագրերի երկարատև ուսուցում 15-ից բարձր տարիքի անձանց համար՝ առաջնահերթությունը տալով սոցիալապես անապահով խավին:

Համալրվելու են սովորողների բազմաշերտ խմբեր՝ կապված դասավանդվող ծրագրերի տեսակներից:

Սկզբնական գիտելիքների ուսուցումը կիրականացվի սովորողների դիմումների հիման վրա, ավելի բարդ ծրագրերը՝ ընտրության կարգով:

Սովորողները և ակումբի անդամները կարող են անվճար օգտվել նաև ինտերնետային կապից, տպող և պատճենահանող սարքից:

Ինչպես իր խոսքում նշեց ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետը, առանձնակի ուշադրություն կտրվի երիտասարդության կողմից պահանջված ծրագրերի ուսուցմանը:

Ծրագրերը կուսուցանվեն բարձրակարգ մասնագետների կողմից:

Ներկաները լսարանի բացումը ընդունեցին խանդավառությամբ, երիտասարդ երգչուհիների քառյակը կոմիտասյանական երգերով լցրեցին լսարանը, ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՌԱԿ Կենտրոնական վարչությանը և ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ ընկ. Կարեն Կակոյանին՝ լսարանի բացման անմիջական կազմակերպման համար:

 

 

 

 

Լուսինե Մարտիրոսյան

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի անդամ

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ