Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Համալրում Մխիթարյան միաբանությունում

am
Hamalrowm Mkhit`aryan miabanowt`yownowm_20885

Մխիթարյան Միաբանության  հիմնադրման 300-այակին նվիրված    արարողությունների շրջանակներում   երեկ  Վենետիկում    3 նորընծա հոգևորականներ միացել են  միաբանությանըԱյս մասին «Հայ ձայնը»  տեղեկացել է    Հռոմի  իր աղբյուրից: Մեր  աղբյուրը նաեւ հայտնում էոր  արարողությունը  հանդիսապետել է Պոլսի  Հայ  Կաթողիկե առաջնորդ Տ. Լեւոն     արք. Զեքիյանը, որ  ավելի վաղ պապական կարգադրությամբ  նշանակվել էր   Մխիթարյան միաբանության ընդհանուր պատասխանատու:

 

 

 Պատարագը մատուցվել է    Մխիթարյան  վարդապետ  Հայր Սերովբե   վրդ. Չամուրյանը   եւ արարողության  ավարտին  երեք  նորընծաներ՝    եղբայր    Ակսել, եղբայր Աթանաս եւ եղբայր Դավիթ,      Զեքիյան գերապայծառի    դիմաց կանգնելով   կատարել են իրենց երդումը:

 

 

 

 Ըստ  Մխիթարյանների օրենքի՝ Ջավախքից, Գյումրուց եւ Երեւանից սերող եղբայրները      իրենց տված ուխտը կարող են վերանորոգել՝ մի տարի հետո ընդունելով   միաբանության     հայտնի  3 դավանանքները ՝ աղքատություն, ողջախոհություն եւ հնազանդություն, ու դրանից  հետո նրանք   դառնում են միաբանության   անդամ  կրոնավորներ, ու նրանց ուխտը  կոչվում է  մշտնջենական:

Հիշեցնենք, որ  վերջին  տարիներին առաջին անգամն է, որ Մխիթարեյան միաբանության  շարքերը   համալրվում են նոր      ուխտավոր-նորընծաներով:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ