Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Համաներում հայտարարելը կախված է իշխանության եւ հասարակության կամքից. Նախարար

am en
Hamanerowm haytararele kakhvats e ishkhanowt`yan ew hasarakowt`yan kamk`its`. Nakharar_78107

Համաներումն իրավունք չէ, այլ տրամադրվելիք արտոնություն: Դա պահանջի ձեւով ներկայացնելը չի բխում դրա էությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի շարք կալանավորների՝ համաներման պահանջով իրականացվող հացադուլի մասին:

Նախարարը նշել է. « Համաներում կլինի, թե ոչ կախված է իշխանության եւ հասարակության կամքից: Արդյո՞ք իրավունքի խախտման՝ հանցագործության զոհերը կամ նրանց հարազատները պատրաստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց: Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի: Եթե դրա ժամանակը գա եւ հասարակությունն ու իշխանությունը նման կամք դրսեւորեն, հարցը կքննարկվի»:

 

Նախարարն ընդունում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան խնդիրներ, որոնց վերաբերյալ բազմաթիվ գանգատներ են ներկայացվել տարբեր կառույցների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

 

Արտակ Զեյնալյանը խոստանում է այդ խնդիրներն աստիճանաբար լուծել: Բայց նկատում է, որ խնդիրները տասնամյակների պատմություն ունեն եւ կարճ ժամանակում լուծում գտնելը նոր խնդիրներ կծնի: Օրինակ, քրեակատարողական հիմնարկ ունենք, որ ցարական Ռուսաստանի ժամանակ է կառուցվել ոչ որպես ՔԿՀ ու հիմա հարմարեցվել է որպես ՔԿՀ: Ի հավելումն. «Քրեակատարողական ծառայողների աշխատավարձը չափազանց ցածր է, ինչն ինքնին կոռուպցիոն ռիսկ է: Մտածում ենք այդ ուղղությամբ: Առհասարակ, երկրում խնդիրները շատ են, եւ մենք պետք է աստիճանաբար հավասարակշռված լուծումներ տանք: Կփորձենք որոշակի ներքին-արտաքին միջոցներ ներգրավել՝ ՔԿՀ-ներում պայմանների բարելավման ուղղությամբ»:

 

Խնդիրները լուծելու համար կառավարությունը ռազմավարություն է մշակում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ