Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Համացանցի ազատության հարցում Հայաստանը նահանջել է

am
Hamats`ants`i azatowt`yan harts`owm Hayastane nahanjel e_30703
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատությունը - 2017» զեկույցի համաձայն Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկիր է: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը ազատ համացանց ունեցող երկրներին շարքում էր:
 
Երկրները գնահատվում են ըստ համացանցի հասանելիության խոչընդոտների, որքան արդյունքը մեծ է, այնքան երկիրն անազատ է: Հայաստանն այս տարի հավաքել է 32 միավոր՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն: 
 
Վրաստանը հավաքել է 24 միավոր՝  ազատ համացանց ունեցող երկիր:
Ադրբեջանը՝ 58 միավոր՝ մասամբ ազատ համացանց ունեցող երկիր:
Ռուսաստանը և Թուրքիան  66-ական միավոր՝  ոչ ազատ համացանց ունեցող երկրներ:
 
Համացանցի ազատության լավագույն հնգյակը. Էստոնիա, Իսլանդիա, Կանադա, Գերմանիա, Ավստրալիան: Ամենաանազատ համացանցով երկրները՝  Կուբա, Իրան, Եթովպիա, Սիրիա, Չինաստան:
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ