Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Լոռու մարզում

am ru
Hamazgayin t`atrone hyowrakhagherov handes kga HH Lorhow marzowm_26917

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը 
/գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Չալդրանյան/ շարունակում է հյուրախաղերը ՀՀ մարզերում:

Ս. թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքում թատերախումբը հանդես է եկել Ռ. Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» կատակերգության բեմականացմամբ, իսկ հոկտեմբերի 20-ին` Մեծավանի և հարակից գյուղերի փոքրիկ հանդիսատեսին կներկայացնի Հ. Թումանյանի «Անբան Հուռին» մանկական ներկայացումը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ