Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հանրահայտ սոպրանո Լիաննա Հարությունյանը հանդես կգա մենահամերգով

am
Hanrahayt soprano Lianna Harowt`yownyane handes kga menahamergov_71298
«Երևանյան հեռանկարներ» միջազգային 19-րդ երաժշտական փառատոնի շրջանակում՝  ս. թ. հունիսի 28-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
 
Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր` Էդուարդ Թոփչյան/:
 
Համերգային ծրագրում ներառված են արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջոակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ