Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել ՀՀ անվտանգության շահերով

am
Hanrapetowt`yan nakhagahe bolor k`aghak`akan owzherits` aknkalowm e arhajnordvel HH anvtangowt`yan shaherov_90726

 

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերել են  Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականինՀԱՅ ՁԱՅՆ-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը, որում ներկայացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գնահատականը երկրում տիրող քաղաքական իրավիճակին:

«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահումտեղի ունեցող գործընթացներըՊետության համար կենսական համարելով իշխանության բոլորճյուղերի՝ Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններումգործելումիմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունըՀանրապետությաննախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրիանվտանգությանկայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերովՊետության շահըերկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակաեն բոլորիս համար:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի  հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա  մշակույթ»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ