Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում ջրափրկարարական հենակետեր կստեղծվեն. ԱԻ նախարար

am
Hanrayin loghap`erowm ew hangstyan gotinerowm jrap`rkararakan henaketer ksteghtsven. AI nakharar_84727

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին, խնդիրներին, տեխնիկական զինվածությանը և գործառույթներին:

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ էլ նախարարը քննարկել է հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր: Նա հանձնարարել է հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ՝ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար:

«Օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում, ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար», - ընդգծել է Հրաչյա Ռոստոմյանը

Նախարարը եղել է նաև Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ