Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն

am
Harowt`yown Marowt`yane Hayots` ts`eghaspanowt`yan t`angaran-institowte nor tnoren_97979

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը: Մարությանն ազգագրագետ է, 1984-ից աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Նա աշխատել է ինստիտուտում որպես արդիականության ազգաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր:

Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ևս մասնակցել է մրցույթին. Ինչպես Դեմոյանն է  ֆեյսբուքյան իր էջում գրել, իր օգտին քվեարկել է միայն երկու թեկնածու, իսկ Մարությանի օգտին՝ 11։

«Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները: Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն, առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար: Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ:

Ու թեև նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար, այդուհանդերձ իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում և հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և բազում փորձություններով անցած աշխատակազմին ցանկանում եմ բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ», - նշել է Դեմոյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ