Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միավորը կիսեց Դին Լիժենի հետ

am ru
Havaknordneri mrts`ashar. Aronyane miavore kisets` Din Lizheni het_49927

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց չինացի Դին Լիժենի հետ։ Գրանցվեց ոչ-ոքի։

Ալեքսանդր Գրիշչուկը պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին։ Մյուս երկու պարտիաները խաղաղ ելք ունեցան։

8 տուրից հետո Արոնյանը վաստակած 3 միավորով Ուեսլի Սոյի հետ միասին կիսում է վերջին հորիզոնականը։ Առաջատարը Ֆաբիո Կարուանան է՝ 5,5 միավորով։

Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Շահրիյար Մամեդյարովի դեմ։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ