Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայ եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը

am en ru
Hay ekeghets`in tonowm e Tearhnendarhaje_43331

Հիսուսի ծննդից 40 օր անց, համաձայն մովսիսական օրենքի, ծնողները Նրան բերեցին Երուսաղեմի Տաճար՝ Տիրոջը ներկայացնելու համար: Այստեղ նրանց ընդառաջ եկավ Սիմեոն անունով մի ծերունի, որին Սուրբ Հոգու կողմից հրամայված էր, որ նա չմահանա, մինչև որ տեսնի Տիրոջ Օծյալին: Նա գիրկն առավ Մանկանը և օրհնելով Աստծուն՝ ասաց. «Այժմ, ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի: Որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» [Ղուկ. 2.29-32]: Մինչ Հովսեփը և Մարիամը զարմացած լսում էին այս խոսքերը, ծերունին օրհնեց նրանց և ասաց Մարիամին. «Ահա, սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելում շատերի անկման ու բարձրացման և լինելու է նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»

 

[Ղուկ. 2.34-35]: Այնտեղ գտնվում էր Աննա անունով մի մարգարեուհի, որ մոտ 84 տարեկան այրի էր, չէր հեռանում տաճարից և գիշեր ու զօր ծառայում էր Տիրոջը: Այդ պահին նա ևս մոտեցավ նրանց, սկսեց փառաբանել Աստծուն և վկայել, որ այս Մանկան միջոցով է տրվելու փրկությունը [Ղուկ. 2.36-38]: Հնում Տյառնընդառաջը տոնում էին Աստվածահայտնության տոնախմբական շրջանում, իսկ այժմ Հայ Եկեղեցում այն տոնվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծննդից 40 օր հետո:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ