Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը. ակցիա ԿԸՀ-ի դիմաց

am
Hay karhowts`oghakan kowsakts`owt`yowne pahanjowm e Tigran Mowkowch`yani hrazharakane. akts`ia KEH-i dimats`_88879

Հայ կառուցողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի ակցիա իրականացրեց, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության: Ցուցարարները պահանջում են պահանջելով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Այս մասին տեղեկանում ենք Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյան ֆեյսբուքյան էջից:

«Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա և չի կարող մեր երկրում ղեկավարել որևէ ընտրություններ կամ հանրաքվեներ: Հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը հասցնենք Մուկուչյանին և մեր ողջ հանրությանն ու քաղաքական ուժերին, քանի որ գտնում ենք, որ սա շատ կարևոր բաղադրիչ է Հայաստանրի ապագայի համար:  Հանձնաժողովը, որը 2011 թվականից  ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում եւ  սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում  իշխանության յուրացումը եւ իշխանության մոնոպոլիայի ձևավորումը եւ այլն: Այդ բոլոր հանցագործությունները իրականացրած թիմը չի կարող ղեկավարել այսօրվա ընտրությունները»- նշեց Ա. Ղուկասյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ