Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների. Քրդամետ կուսակցություն

am ru
Hay-t`owrk`akan sahmane bats`elow enk` arhants` nakhapaymanneri. K`rdamet kowsakts`owt`yown_61199

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախընտրական ծրագրի կետերից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է:

«Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,-ասված է ծրագրում։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ