Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Հայաստան ժամանածների մի մասը օդանավակայանից միացել է ցուցարարներին

am
Hayastan zhamanatsneri mi mase odanavakayanits` miats`el e ts`owts`ararnerin_58711

Հայաստանի զբոսաշրջային ոլորտում  մայիս-հունիս ամիսներին անկում է սպասվում՝ կապված երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքերով, վերջին օրերին եղել են դեպքեր, երբ զբոսաշրջիկները Զվարթնոց օդանավակայանից անմիջապես վերադարձել են իրենց երկիր: Սակայն այցելուներից ոմանք, ընդհակառակը, միացել են ցուցարարներին:

«Նախօրեին 40 մարդ անմիջապես վերադարձել է փակ ճանապարհների պատճառով: Տեղեկություն կա այցերի չեղարկման մասին, կա նաեւ տեղեկություն զբոսաշրջիկների՝  ցույցերին մասնակցելու մասին», - ասել է Զեյթունցյանը:

Զեյթունցյանը նաև հավելել է, որ, հավանաբար, հետագայում, եթե ամեն ինչ կարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա զբոսաշրջային ոլորտին դրական դինամիկա է սպասվում:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ