Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կարևորությունը

am es
Hayastan-Fransia haraberowt`yownneri kareworowt`yowne_98467

 

Հեղինակ՝ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵՅԱՆ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան և Ռուսաստան կատարած այցերից հետո իր հաջորդ պաշտոնական ուղևորությունը կատարեց դեպի Փարիզ։ Այցը Ֆրանսիա պատահական չէ, քանի որ այդ պետությունը միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար՝ պայմանավորված պատմական, քաղաքական, մշակութային և այլ հանգամանքներով։

Հայաստանն ավանդաբար լավ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի հետ։ Պաշտոնական Փարիզն առաջիններից էր, որ դեռևս 1992թ փետրվարին պաշտոնապես ճանաչեց ՀՀ-ի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Երևանի հետ։

Երկկողմ բարիդրացիական հարաբերությունների հիմքում ոչ միայն պատմական ու քաղաքական հարաբերությունների ավանդույթն է, որոնք ձևավորվել են դեռ դարեր առաջ, այլև հզոր հայկական համայնքի առկայությունը, որը կարևոր դեր կատարեց երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում։

  Նկատենք, որ Ցեղասպանությունից հետո մեծ թվով հայեր են ապաստան ստացել այդ երկրում, մոտ 500 հազար հայկական համայնքով պետությունում հայկական ծագման մշակույթի գործիչները մեծ ազդեցություն ու համակրանք են վայելում ֆրանսիացիերի մոտ, բարձր պահելով հայի անունը։

Այս ազդեցությունն էլ նպաստեց, որ եվրոպական պետությունների մեջ հենց Ֆրանսիայի հետ ձևավորվեց մտերիմ ու վստահելի հարաբերություններ։ Դրան նպաստեց նաև այդ պետության ակտիվ ներգրավում Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններում, արդյունքում՝ վերջինս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն։

Ֆրանսիան առաջին եվրոպական պետություններից էր, որը 1998թ փետրվարին խորհրդարանի մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ մի քանի տարի անց՝ 2001-ին այն ճանաչեց արդեն օրենքի մակարդակով։ Սա ոչ միայն տեղի հզոր հայկական համայնքի աշխատանքի արդյունքն էր, այլև ՀՀ-ի բարիդրացիական հարաբերությունների կարևորամանն  ուղղված շեշտադրում, ինչը հասկանալի պատճառով առաջացրեց Թուրքիայի զայրույթը։

Հայաստան-Ֆրասիա հարաբերությունները կարգավորվում են միջպետական մի շարք պայմանագրերով, որոնք նպաստում են երկկողմ առևտրաշրջանառության ընդլայնմանը։ Սակայն պետք է նկատենք, որ ունենալով քաղաքական բավականին բարձր հարաբերությունների մակարդակ, այնուամենայնիվ, առևտրային հարաբերությունները զարգանալու դեռ մեծ տեղ ունեն։

Հայաստան-Ֆրասիա 100 միլիոնի հասնող առևտրային հարաբերությունները չեն կարող բավարար լինեն և ցանկացած երկկողմ հարաբերություններ պետք է օգտագործել նպաստելու համար շրջանառության ավելացմանը։ Ֆրանսիան ավադաբար Հայաստանում երկրորդ ամենախոշոր ներդրողն է, այստեղ են գործում ֆրանսիական կապիտալով մեծ թվով ընկերություններ և բանկեր։

Ֆրանսիան Հայաստանի համար կարևոր պետություն է Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման և, ընդհանրապես, այնտեղ մեր դիրքերի ամրապնդման առումով։ Հայաստան-Ֆրանսիա բարիդրացիական հարաբերությունները պետք է շարունակաբար զարգացնել՝ նպաստելու համար մեր պետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու եվրոպական այդ երկրում ՀՀ-ի դիրքերի ամրապնդմանը։

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ