Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կհասցնենք 1 մլրդ դոլարի. Փաշինյան

am
Hayastan-Vrastan arhewtrashrjanarhowt`yowne khasts`nenk` 1 mlrd dolari. P`ashinyan_95951

Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն:  Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները կրել են և շարունակելու են կրել պարբերական բնույթ: Քննարկել ենք բազմաթիվ՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի:

Նշենք, որ երկու երկրների վարչապետերի համատեղ հայտարարության ժամանակ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտի հարցեր. «Համոզվել ենք, որ դեռ չօգտագործված ներուժ ունենք: Աշնան վերջին մենք կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի առևտրատնտեսական ուղղությամբ երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելուն միտված հարցեր»,- նշել է Բախտաձեն՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են  պահպանել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակով հանդիպումների դինամիկան:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ