Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հայաստանը և Իրանը կբանակցեն գազի մատակարարման ծավալների ավելացման շուրջ

am en ru
Hayastane  ew Irane kbanakts`en gazi matakararman tsavalneri avelats`man showrj_66658

Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտարարել է հայկական պատվիրակության՝ Իրան կատարելիք այցելության մասին: Այցի ընթացքում քննարկվելու են իրանական գազը Հայաստան ներկրելու գներն ու ծավալները:

 «Հայկական կողմը խնդրել է մեծացնել գազի մատակարարումը՝ այն հասցնելով 1-ից 1,6 մլն խորանարդ մետրի: Հաջորդ շաբաթ Իրան  կայցելի հայկական պատվիրակությունը, որի հետ կքննարկվեն համաձայնագրի պայմանները», - ասել է Բաբազադեն:

Իրանական գազային ընկերության ներկայացուցիչը նաև հայտարարել է, եթե հայկական կողմը կարողանա բարձրացնել Իրանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը, որի դիմաց  Հայաստանին բնական գազ է մատակարարվում, ապա Իրանը տեխնիկական կարողություն ունի մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ