Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանը կզարմացնի նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկին. Россия 24 (Տեսանյութ)

am ru
Hayastane kzarmats`ni nowynisk amenakhstapahanj zbosashrjikin. Rossiia 24 (Tesanyowt`)_33690

Ռուսաստանը Россия 24 հեռուստաալիքը մի նոր հատուկ թողարկում է պատրաստել  այն մասին, թե Հայաստանում ինչպես կարելի է անցկացնել  հանգստյան օրերը  եւ աշխարհի  հնագույն երկրներից  մեկում ուր  պետք է անպայման գնալ:

Ռուսական հեռուստաալիքը նշում  է, որ առավել հարմար է Հայաստանի հետ ծանոթությունը սկսել Երեւանից, որը հաջորդ տարի կտոնի իր 2800-ամյակը:

« Կարող եք կանգ առնել Երեւանի  կենտրոնում, որտեղ շատ հյուրանոցներ կան, իսկ տեսարժան վայրերը շատ մոտ են: Հանրապետության հրապարակի կենտրոնում զբոսաշրջիկները կտեսնեն երգող շատրվանները, կկարողանան զբոսնել   Հյուսիսային պողոտայում, հիանալ Կասկադով», - նշում է հեռուստաալիքի հատուկ թղթակիցը:

Ըստ ռուսական հաղորդման՝ Հայաստանում գտնվելիս պետք է անպայման  այցելել  քաղաք Էջմիածին, որտեղ գտնվում  է Հայ Առաքելական եկեղեցու  հիմնական տաճարը՝ Մայր տաճարը:  

Россия 24-ը նշում է, որ Հայաստանը կարող է զարմացնել նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկներին: Այս մասին  հաղորդում է RUSARMINFO-ն:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ