Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի առաջին փուլի վերաբերյալ

am
Hayastani Hanrapetowt`yan ew mayisyan herosamarteri 100-amyaki khorhrdanishi ew kargakhosi entrowt`yan mrts`owyt`i arhajin p`owli veraberyal_40268

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթին ներկայացված 16 հայտերից, մրցութային հանձնաժողովն ընտրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի, Կարապետ Փաշյանի և Գայանե Սողոյանի ներկայացրած հայտերը՝ որոշ վերապահումներով:

 

«Հանձնաժողովն ունի իրավասություն՝  հաղթող կամ թեկնածու ճանաչված հեղինակի հետ բանակցելու որոշակի շտկումների շուրջ»,-ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

 

Հանձնաժողովի անդամ Դավիթ Մուրադյանի խոսքով, խորհրդանիշի ու կարագախոսի տրամաբանության մեջ պետք է «սինթեզվեն» հերոսամարտերի և պետականության գաղափարները:

 

Քանդակագործ Դավիթ Մինասյանը ևս «մինիմալիզմի» կողմնակից է: Ըստ նրա, խորհրդանիշը պետք է լինի պարզ, միաժամանակ՝ նորարարական, հետաքրքիր լուծումներով:

 

Նախնական փուլը հաղթահարած հեղինակների հետ շտկումների շուրջ բանակցություններից հետո կանցկացվի մրցույթի եզրափակիչ փուլը: Հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

 

 

Լավագույն աշխատանքների համար սահմանված են դրամական մրցանակներ. գլխավոր՝ 1.500.000 դրամ, երկրորդ՝ 800.000 դրամ, խրախուսական՝ 500.000 դրամ /հարկերը ներառյալ/:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ