Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

am
Hayastani azat embshamarti eritasardakan havak`akane kmasnakts`i ashkharhi arhajnowt`yane_99651

Սեպտեմբերի 20-ի լուսադեմին Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Սլովակիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված եմ մասիսցի Արսեն Հարությունյանը / 57կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /, արտաշատցիներ Վազգեն Թևանյանը /61 կգ , Եվրոպա-2018թ. հաղթող /, Գեղամ Գալստյանը /65կգ,Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Արման Անդրիասյանը /70 կգ, Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Դավիթ Գևորգյանը / 74 կգ /, Փարպեցի /Աշտարակ / Արման Ավագյանը / 79կգ /, վանաձորցիներ Մհեր Մարկոսյանը /86կգ / և Հովհաննես Մաղաքյանը / 125կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /: Մյուսները եզրափակել են լավագույն հնգյակը:

 Ավետիք Վարդանյանի գլխավորած հավաքականի մարզչական խորհուրդը գոհ է ըմբիշների ընդհանուր պատրաստականությունից և նրանցից ակնկալում է հաջող մրցելույթներ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ