Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

am
Hayastani bolor k`aghak`ats`inere dzhgoh en, or Belarhowse zenk` e vacharhowm Adrbejanin. Nikol P`ashinyan_79343

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրոռադիո»-ին տված հարցազրուցում հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է:

«Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք, և պետք է այն կյանքի կոչել: Իհարկե, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի առնչությամբ: Եվ դա մեր խնդիրն է՝ մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ գիտեք, այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը և Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե կհաջողվի՞ համոզել Բելառուսին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե սխալ է ասել, որ Հայաստանը փորձում է համոզել:
«Մենք բացատրում ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին, և հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերվում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքը) անընդունելի է, և ես ցանկանում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Ռադիոկայանը հիշեցնում է, որ Բելառուսի՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգեր վաճառելու մասին հայտնի է դարձել հունիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Միջոցառման լուսանկարներում եղել են նաև բելառուսական «Պոլոնեզներ»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ