Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթական մեկնարկը Ազգերի լիգայում

am
Hayastani fowtboli entranow haght`akan meknarke Azgeri ligayowm_94767

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի լիգայի առաջին խաղում հյուրընկալեց Լիխտենշտեյնին (2:1):

Հանդիպման 30-րդ րոպեին հեռահար, իրենց բնորոշ դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Լիխտենշտեյնը կարողացավ օգտագործել իր հնարավորությունը 33-րդ րոպեին՝ օգտվելով պաշտպանների սխալից: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Վոլֆինգերը: Թիմերը հանգստի գնացին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում առավելությունն ակնհայտ մեր  հավաքականի կողմն էր: Ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որ չկարողացավ իրացնել: Իսկ ահա խաղի 73-րդ րոպեին Լիխտենշտեյնը մնաց 10 ֆուտբոլիստներով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Միշել Պոլվերինոն: 76-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց հաղթական գնդակը:

Վարդան Մինասյանի սաները հաղթանակով մեկնարկեցին Ազգերի լիգայում՝ հաղթելով Լիխտենշտեյնին 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իր հաջորդ հանդիպումը Ազգերի լիգայում կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Մակեդոնիայի հետ:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ