Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում՝ Ազգային ժողովի բակում

am en
Hayastani khorhrdarani himnadrman 100-amyakin nvirvats hobelyanakan mijots`arhowm, Azgayin zhoghovi bakowm _100083

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում բակում կանցկացվի հոբելյանական միջոցառում՝ նվիրված  Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: 

«ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների հարգելի պատգամավորներ, դուք հրավիրվել եք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Ովքեր տեխնիկական պատճառով չեն ստացել հրավիրատոմս, խորհրդարան կարող են մուտք գործել 17:50-ին Բաղրամյան անցակետով՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկացնենք, որ հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ