Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

am
Hayastani lragroghnere  kmasnakts`en Litvayi fowtbolayin mrts`asharin_96667

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 14-16-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կրկին կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին:

Միջոցառմանը, որն անցկացվելու է 14-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝  Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից (2 թիմ), Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Գերմանիայից£ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց հետ մեկ օրվա ընթացքում:

Ավանդական մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է£

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի լրագրողները գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների:

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ