Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում.Նիկոլ Փաշինյան

am
Hayastani mijazgayin heghinakowt`yownn achel e ow karogh enk` aveli aktiv derakatarowm ownenal mijazgayin haraberowt`yownnerowm.Nikol P`ashinyan_98239

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է տարբեր հարցերի
Ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից:

  Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդունքը հետևյալն էկարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:

  Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ