Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Հայաստանի ներկայացուցիչ 9 ազատոճային ըմբիշներից ոչ ոք մեդալ չի նվաճել

am en
Hayastani nerkayats`owts`ich` 9 azatochayin embishnerits` och` ok` medal ch`i nvachel_20936

Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր 9 ըմբիշներն էլ ձախողվել են:

 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Երեկ պայքարի մեջ մտած Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ) տարբեր փուլերում պարտություն են կրել ու անմասն մնացել մեդալներից:

 

Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:

 

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունում հանդես են եկել Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Առաքելյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Սերոբ Սերոբյանը (63 կգ), Գրեգորի Ներսեսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ