Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանի պատանի լողորդուհիները մեդալներ են նվաճում Իրանում

am ru
Hayastani patani loghordowhinere medalner en nvachowm Iranowm_34296

Թավրիզում (Իրան) ընթացող լողի պատանեկան միջազգային մրցաշարում լողուղյակները տրամադրվել են 11-12 եւ 13-14 տարեկան աղջիկներին: Մրցաշարին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանի մարզուհիները:

Մեկնարկային օրն ավագ տարիքային խմբում Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր ազատ ոճում նվաճել է ոսկե, իսկ 100 մետր բատերֆլայում՝ բրոնզե մեդալ:

Կրտսերների մրցապայքարում Հայաստանի աղջնակները երեք արծաթե մեդալ են նվաճել. Եվա Կարապետյանը՝ 50 մետր ազատ ոճում, Լուսինե Վասիլյանը՝ 200 մետր համալիր լողում, իսկ մեր աղջիկների քառյակը՝ 4x50 մետր ազատ ոճում:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ