Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հայաստանի վարչապետը չի ուզում հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում. Նորիկ Նորիկյան

am
Hayastani varch`apete ch`i owzowm havatal, or Rhowsastane t`owyl kta taratsashrjanowm paterazmi versksowm. Norik Norikyan_79939

  Նիկոլն այսօր պարզ լեզվով հայտարարեց, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Ասում է փաստաբան Նորիկ Նորիկյանն ու նկատում.

«Հայաստանի վարչապետը չի ուզում հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում, ինչպես նաև, չի հավատում, որ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության»:

Փաստաբանը նաև բացում է Փաշինյանի խոսքի ենթատեքստը, նշելով. «Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը մատչելի կերպով հասկացնում է, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դրան առնվազն դեմ չլինի, կամ ավելի ճիշտ՝ դա կլինի միայն մի դեպքում, եթե լինի նրա հավանությունն ու համաձայնությունը...

Ցավոք, Նիկոլն այս հարցում հարյուր տոկոսով ճիշտ է... », եզրափակում է Նորիկ Նորիկյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ