Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձը կարող է տարիներ տևել. «Ժողովուրդ»

am
Hayastanits` t`alanvats ownets`vatsk`i veradardze karogh e tariner tewel. <<Zhoghovowrd>>_87139

«Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխար­հային բանկին Հայաստանից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործըն­թացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու և բավական երկար ժամանակ է պահանջում: 

«Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարի­ներ տևել: «Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը և բնականաբար ձևավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ըն­թացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե´ տվյալ երկրում և թե´ այն ենթադրյալ երկրներում և համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգ­ծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»,-գրում է թերթը:

 
 

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ