Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանում միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ պետք է լինեն. Արարատ Միրզոյան

am en ru
Hayastanowm  miayn azat, ardar, t`ap`ants`ik entrowt`yownner petk` e linen. Ararat Mirzoyan_98771

Հայաստանում այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը. 

  «Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում»,-նշել է փոխվարչապետը գրառման մեջ՝ հավելելով, որ ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ