Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանում ՏՏ ոլորտը գերազանցում է հեռահաղորդակցության ոլորտին

am
Hayastanowm TT olorte gerazants`owm e herhahaghordakts`owt`yan olortin_84819

Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2018 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, 7,6% աճ է գրանցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

 

Համաձայն այդ զեկույցի՝ ոլորտի արտադրանքը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 135.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 125.2 մլրդ դրամի դիմաց։

Հեռահաղորդակցության ոլորտն աճել է 0.9%-ով, ծավալը՝ 66.5 մլրդ դրամ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 16%-ով։ Այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդի նույն ժամանակահատվածի համեմատ, 59.3 մլրդ դրամի փոխարեն ՏՏ ոլորտի արտադրանքը կազմել է 68.8 մլրդ դրամ։

ՏՀՏ ոլորտի արտադրանքի 49.2 տոկոսը բաժին է ընկնում հեռահաղորդակցությանը, 50.8%-ը՝ ՏՏ ոլորտին։

 

 

Սա առաջին անգամն է, որ ՏՏ ոլորտի մասնաբաժինը գերազանցում է հեռահաղորդակցությանը։ Գծապատկերը վկայում է, որ 2017 թ. առաջին կիսամյակում հարաբերակցությունը 52.6% / 47.4% էր՝ հօգուտ հեռահաղորդակցության։ Իսկ նախորդ տարիներին հեռահաղորդակցության կշիռը շատ ավելի մեծ էր։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ