Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունները չեն կեղծվելու, արհեստական մենաշնորհներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

am
Hayastanowm artonyalner ch`en linelow, entrowt`yownnere ch`en keghtsvelow, arhestakan menashnorhner ch`en linelow. Nikol P`ashinyan_59563

Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում նոր ձևավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանում, Արցախում և սփյուռքում ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ: Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նոր կառավարության խնդիրն է լինելու նաև Հայաստանում օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանում հաստատվելու է օրենքի և իրավունքի գերակայություն: «Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս ամենը իրականացվելու է առանց վենդետաների: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում»,- ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Գրանցվել է 100 պատգամավոր:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ