Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանում բիզնեսը չի խոսում գիտության հետ

am
Hayastanowm biznese  ch`i khosowm gitowt`yan het_30583

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր լրագրողներին ասել է, որ թեեւ Հայաստանում գիտությանը պետությունը տալիս է Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ 0,25 տոկոսը, մեր գիտությունը տարածաշրջանում բարձր մակարդակի վրա է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրության համաձայն, Հայաստանին յուրաքանչյուր 1 միլիոն մարդու բաժին է ընկնում 232 գիտական արդյունք:

 

 

«Պետական սուղ միջոցների բացը մենք լրացնում ենք մեր միջազգային կապերով, մասնակցելով միջազգային դրամաշնորհային ծրագրերի: 2008-ից ակադեմիան օգտագործում է նաեւ Սփյուռքի գիտնականների ներուժը», - տեղեկացրել է ԳԱԱ նախագահը:

 

 

Ըստ նրա, ցավալի է, որ ԳԱԱ գիտատեխնիկական բազան հնացած է, հայաստանցի գիտնականներն աշխատում են հին սարքավորումներով, գիտությունը հրապուրիչ չէ երիտասարդների համար, բիզնես ոլորտի հետ երկխոսությունը չի ստացվում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ