Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 548 դրամ

am
Hayastanowm kensat`oshaki mijin ch`ap`e kazmel e 40 hazar 548 dram_83675

 

Հայաստանում, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների թիվը կազմել է 461 հազար 68 մարդ, որից 280 հազար 45-ը կանայք են:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքային կենսաթոշակառուների թիվը  458 հազար 532 է, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուները` 1 905 են, այլ օրենքների համաձայն սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուները՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 548 դրամ:

Կենսաթոշակառուների թվով առաջին տեղում Երևանն է ՝ 170 հազար 366 մարդ, երկրորդ տեղում Լոռին՝ 43 հազար 613 մարդ, որին  հաջորդում է Շիրակը՝ 39 հազար 568 մարդ: Առավել քիչ թվով կենսաթոշակառուներ կան Վայոց ձորում՝  9 հազար 226 մարդ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ