Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները լեռներում զինավարժություններ են անցկացնում

am
Hayastanowm rhowsakan rhazmabazayi hetakhowyznere lerhnerowm zinavarzhowt`yownner en ants`kats`nowm_86067

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ զորավարժությունների վայրում բարելավում են պայմանական հակառակորդին որոնելու և ոչնչացնելու հմտությունները:

Այս մասին ասված է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Հետախույզները ծովի մակարդակից ավելի քան 1500 մ բարձրությամբ լեռնային տեղանքում բանակային ավիացիայի ուղղաթիռներով հարձակման եղանակով իրականացնում են դեսանտային վայրէջքներ և կատարում պայմանական հակառակորդի ռազմաբազայի որոնում:

Օգտագործելով վերահսկման և կապի «Ստրելեց» համակարգի հետախուզության համալիր միջոցները՝ զինծառայողները փոխանցում են պայմանական հակառակորդի զինուժի գտնվելու վայրի կոորդինատները, և մշակում գործողություններ` հակառակորդի հավանական տեղաշարժման ճանապարհին դարանակալելու ու մոտ տարածություններից հանկարծակի գրոհ իրականացնելու համար:

Գործնական պարապմունքները տարբեր միջոցների կիրառմամբ հնարավորինս նմանեցված են իրական ռազմական գործողություններին:

Դասընթացների ավելի քան 30%-ն իրականացվում է բարդ բնակլիմայական պայմաններում, գիշերը, ինչպես նաև բարձրլեռնային գոտիներում, 40+ ջերմաստիճանի առկայության պայմաններում ռազմաուսումնական գործողություններ իրականացնելու հմտություններ ձեռք բերելու համար:

Անդրկովկասում դաշտային պայմաններում հետախուզական ստորաբաժանումների գործնական դասընթացներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում` բանակի և անօդաչու ավիացիայի զինանոցից»,- ասված է հաղորդագրությունում: 

 
 
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ