Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայաստանյան մասնակիցների փայլուն հաղթանակները՝ «Գլոբալֆեստ» արվեստների միջազգային մրցույթ-փառատոնում

am
Hayastanyan masnakits`neri p`aylown haght`anaknere, <<Globalfest>> arvestneri mijazgayin mrts`owyt`-p`arhatonowm_37980

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  ս. թ. դեկտեմբերի 7-10-ը Մոսկվայում կայացավ «Գլոբալֆեստ» արվեստների միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ավելի վաղ՝  ս. թ. հուլիսի 1-2-ին Երևանում կայացել էր վերոնշյալ փառատոնի հայաստանյան փուլը, և այն մասնակիցները, ովքեր արժանացել էին առաջին մրցանակի, իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին:

Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցեցին Դավիթ Գրիգորյանը և Թագուհի Մարկոսյանը՝ ներկայանալով երիտասարդ բեմադրիչ-պարուսույց Ռիմա Պիպոյանի «Blessed» պարային բեմադրությամբ: Հայաստանյան մասնակիցներն արժանացան ժյուրիի բարձր գնահատանքին և գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը՝ «Ժամանակակից պար» անվանակարգում։ Թամարա Այդինյանի բեմադրած "IF" բեմադրությունը՝ իր և Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ՝ «ժամանակակից պար՝ մեծահասկաներ» անվանակարգում նույն պես արժանացավ առաջին մրցանակի։

 

«Դասական պար» անվանակարգում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիո»-ի կատարման համար Երևանի պարավեստի պետական քոլեջի ուսանողներ Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը արժանացան առաջին մրցանակի, նույն քոլեջի աշակերտ Էդուարդ Հովհաննիսյանը՝ երկրորդ մրցանակի, իսկ քոլեջի 2017 թ. շրջանավարտ Արամ Խաչիկօղլյանը՝ երրորդ մրցանակի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ