Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայկ Հարությունյանը`«հարմար գներով» իրանական գազի մասին

am
Hayk Harowt`yownyane`<<harmar gnerov>> iranakan gazi masin_43383

Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: Այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա միաժամանակ ասել է, որ իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է. «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է: Ներկայում այդպես է իրավիճակը, երբ ինչ-որ բան փոխվի, դուք կիմանաք»:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել ՀՀ-ին.  «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ