Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հայկական ազգային ինքնության դեմ ոտնձգություն անողներն արժանանալու են պատասխան ռեակցիայի. Զաքար Խոջաբաղյան

am
Haykakan azgayin ink`nowt`yan dem otndzgowt`yown anoghnern arzhananalow en pataskhan rheakts`iayi.  Zak`ar Khojabaghyan_79739

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է բժիշկ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը

-Հեղափոխությունից հետո Հայաստանում նկատելի է արևմտյան արժեքների պրոպագանդում և, ընդհակառակն, ազգային արժեքների նսեմացում: Որքանո՞վ կարող է վտանգավոր լինել արժեքային այս համակարգերի բախումը:

-Ըստ իս՝ այս հարցում տերմինաբանական սխալ կա, որից էլ խնդիրն առաջանում է: Մարդկանց մի խումբ արևմտյան արժեք ասելով հասկանում է միայն բասացականը, մի մասը՝ միայն դրականը, և քիչ են այն մարդիկ, ովքեր ըմբռնում են, որ արևմտյան մշակույթ ասվածը մի քիչ այլ է, բարքերը՝ այլ։ Օրինակ, որևէ մեկը պատասխանե՞լ է հարցին, թե ի՞նչ նկատի ունեն «արևմտյան մշակույթ» եզրույթի տակ, դա Եվրոպակա՞ն, թե Ամերիկյան մշակույթն է, եթե Եվրոպական, ապա Ֆրանսիակա՞ն, Իտալակա՞ն, Անգլիակա՞ն, Հունակա՞ն, Լեհակա՞ն, թե Պորտուգալական, և վերջապես ո՞ր ժամանակաշրջանի՝ միջնադարյա՞ն, ինկվիզի՞ցիայի, թե ներկայիս ամենաթողության, մի գուցե Կիլիկիան Թագավորությա՞ն։ Այս հարցադրումներն արդեն հուշում են, թե որքան թերի են նման ընդհանրական ձևակերպումները։ Նախևառաջ պետք է սկսել տերմինաբանական ճշգրտումներից, որովհետև շփոթմունքը գալիս է տերմինաբանական սխալ ձևակերպումներից, այդ թվում՝ նաև ազգայինի տեսանկյունից, որովհետև մարդկանց մի ուրիշ խումբ էլ ազգային հասկացությունը ներկայացնում է որպես ներկայիս մի շարք արատավոր բարքերի, մտածողության կամ հետիսլամական շերտից մնացած որոշ սովորություններ: Նրանք փորձում են դա ներկայացնել որպես մեր ազգային մշակույթ: Այսինքն, արհեստականորեն հակադրվում են երկու բաներ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում իրեն ներկայացված էությանը։

-Ստացվում է՝ մենք խոսում ենք արհեստածի՞ն բախման մասին:

-Այսինքն, արհեստականորեն տարբեր կողմերից փորձ է արվում հարվածել տեսակային ինքնությանը, և սա ակնհայտ խնդիր է: Ու սա վերաբերում է ոչ միայն հայկական տեսակային ինքնությանը: Այս խնդրի առաջ են կանգնած բոլոր հին ազգերն ու ժողովուրդները: Ասենք նույն Իտալիայում կամ Իսպանիայում եթե փորձես իտալական կամ իսպանական մշակույթ գտնել, ստիպված պետք է լինես ամբողջ երկիրը ման գալ, որ ինչ-որ պահպանված բաներ գտնես։ Այսինքն, նույն խնդրի առաջ կանգնած են ամբողջ աշխարհի հին ժողովուրդները, ովքեր ունեն դարերով ձևավորված արժեհամակարգ, մշակույթ և այլն։

Ինչ վերաբերում է մեր ազգային ինքնությանը, այն շատ ընդգրկուն է: Այսօր ինչ-որ խումբ փորձ է անում ներկայումս՝ այս ժամանակահատվածում ապրող մարդկանց ներկայացնել որպես բուն ազգ, սակայն ազգ հասկացությունը շատ ընդգրկուն է և իր մեջ ներառում է և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի աբողջականությունը՝ իր բոլոր ժամանակային ընկալումներով։

Երկրորդ խնդիրն այն է, որ մարդիկ շփոթում են սովորույթ և ավանդույթ հասկացությունները, և ինչ-որ ժամանակահատվածին բնորոշ կենցաղային որոշ սովորույթները ներկայացվում են որպես ավանդույթ: Դա չի նշանակում, որ այն ինչ արել են նախկինում հիմարություն է, և չի նշանակում նաև, որ այդ խնդիրը չի կարող լինել վաղը: Ամբողջ հարցն այն է, որ երբ մարդիկ խոսում են ինչ-որ երևույթներից ու փորձում են դրանք ներկայացնել որպես արատավոր բարքեր, մեծամասամբ չգիտեն ինչի մասին են խոսում։ Ու ամբողջ շիլաշփոթը գալիս է այդ չիմացությունից:

Այսօր միտումնավոր կամ չգիտեմ ինչ կերպով՝ որպես ազգայինից հասկացողներ են ներկայացվում ցածր պատրաստվածություն ունեցող մարդիկ, ովքեր ավելի շուտ էմոցիոնալ են արտահայտվումՈւ փորձում են տպավորություն ստեղծել, թե ազգայինը դա է։ Բայց մենք թե՛ նախկինում, և թե՛ հիմա՝ ունենք լուրջ մտավորական և ազգային գործիչներ, իսկ ազգայինը շատ ավելի ընդգրկուն ու ֆունդամենտալ հասկացություն է, մինչդեռ նման անգրագետ մոտեցումը ազգայինի հանդեպ, եթե դիտավորություն չի, ապա տխմարություն է։

-Նախկին իշխող կուսակցությունն իրեն հռչակել էր որպես ազգային-պահպանողական, իսկ ներկա իշխանությունն ավելի շուտ լիբերալ հայացքներ ունի: Այն նոր մոտեցումներ է ցուցաբերում ազգային հարցերում, ինչը միանշանակ չի ընդունվում հասարակության մեջ: Արդյո՞ք այստեղից չեն ծնունդ առնում մի շարք խնդիրներ:

- Ընդհանրապես տեղին կլինի  ճշգրտել «պահպանողական» և «լիբերալ» հասկացությունների էությունը և դրանց փոխհարաբերությունն ազգայինի նկատմամբ։ Ոչ նախկին իշխանություն էր բացարձակ պահպանողական և ոչ էլ ներկայիս իշխանությունն է բացարձակ լիբերալ: Նախկին իշխանության ժամանակ էլ կային դեմքեր, ովքեր ամեն գնով փորձում էին հայկական ընտանիքի ինստիտուտը քայքայել իրենց արժեքներով, և ժողովրդի բողոքն այն էր, որ այդ իշխանության մեջ էլ կար հստակ հակաազգային ներկայացվածություն, ու դա անտեսել հնարավոր չէր։

Ներկայիս խնդիրների մեծ մասն էլ նախկին իշխանության բացթողումների հետևանքն է, և ազգայինի դեմ պայքար տանողները հենց նախկին իշխանության օրոք «բուծվածներն» են: Այսինքն այս իրավիճակը նրանց թերացման, գործունեության կամ անգործության հետևանքն է։

Մեր պետությունում անկախության գաղափարը ի սկզբանէ  սխալ է ընկալվել, և ազգային-տեսակային պահպանման խնդիրն առաջին պլան մղելու փոխարեն սկսել են կապկել այս կամ այն պետության աշխարհայացքային մոդելը: Դպրոցներում ու հասարակական կառույցներում էլ թույլ է տրվել ներմուծել ամեն տեսակ հակաազգային պրոպագանդայի տարրեր, ինչն էլ հանգեցրել է այսօրվա խնդիրներին:

Ինչ վերաբերում է ներկա իշխանությանը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում հրապարակայնորեն ըդգծում է, որ մարդիկ չեն էլ ճանաչում հայ ազգի պոտենցիալը: Նա նշում է, որ մեր երակներով հոսում է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի արյունը, և բավականին բարձր որակներով է ընդգծում ազգային ինքնությունըՍակայն, տարարօրինակ կերպով, իր թիմի մեջ կան շատ մարդիկ, որոնք կամ չեն հասկանում իրենց ղեկավարի խոսքը, կամ չեն լսում, կամ էլ ղեկավարը չի վերահսկում կամ ստիպված է այս պահին լռել, բայց որոշներին թվում է, թե իրենք իրավունք ունեն այն ժողովրդին, որի միջոցով եկել են իշխանության, շիզոֆրենիկ անվանել, տգետ անվանել: Սա մտահոգիչ է, քանի-որ որոշակի միտումնավորություն և տենդենց է նկատվում։ Հիմնական խնդիրն այդտեղից է գալիս։

Մարդկանց, ովքեր չեն հասկանում, ինչ բան է ազգ, հայրենիք, պետություն, պետք է ցույց տրվի, թե իրենք որտեղ են գտնվում, ճիշտ կլինի ընդհանրապես մոտ չթողնել պետական ապարատին կամ էլ պետք է նրանք կրթվեն և խոսել սովորեն: Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե ներկա ու նախկին իշխանությունների որգեգրած քաղաքականությանն է վերաբերում, ոչ թե արևմտյան կամ ազգային բարքերին, այլ շատ ավելի խորքային է։ Սա տեսակի պահպանմանը միտված պաշտպանական ռեակցիա է հասարակության կողմից: Այս արձագանքը եղել է նախկինում, կա այժմ ու կլինի նաև հետո, ու ցանկացած ուժ, որը կփորձի հայկական ազգային ինքնության դեմ ոտնձգություն անել, վտանգել, ճնշել կամ հարվածի տակ դնել տեսակի պահպանումը, արժանանալու է պատասխան ռեակցիայի։ Սա պետք է գիտակցեն բոլորը՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս։

-Վերջին ամսվա ընթացքում նկատելի էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ, և փորձելով կաթողիկոսի հրաժարականը պահանջել՝ մի խումբ անձինք ոտնձգություններ էին թույլ տալիս եկեղեցու դեմ: Ստացվում է՝ եկեղեցին՝ որպես ազգային հենասյուներից մեկը, հարվածի տակ է հայտնվել: Հետաքրքիր է Ձեր գնահատականն այս հարցի վերաբերյալ:

-Անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում այդ գործընթացը, միանշանակ է, որ ցանկացած տեղ, որտեղ կա մարդկային գործոն, կան նաև թերացումներ Մեկ անձից սկսած մինչև ամենաբարդ համակարգեր, որոնք կապ ունեն մարդկային գործոնի հետ, ապահովագրված չեն թերացումից։ Սակայն հասկանանք ամենակարևորը.եկեղեցին ունի հստակ կանոնադրություն, և եկեղեցական հարցերը լուծվում են միայն այդ կանոնադրությամբ։ Ցանկացած փորձ եկեղեցական հարցերը լուծելու փողոցումհարված է եկեղեցուն՝ որպես կառույցի։ Որովհետև վաղն էլ մարդկանց մի խումբ կարող է հավաքվել և ասել, թե ուզում են կին եպիսկոպոսներ ունենալ, կամ  մի այլ խումբ պահանջի քրիստոնեական խաչը փոխարինել վարդով և այլն։ Այսինքն, հիմնական խնդիրը, որ պետք է ըմբռնեն մարդիկ, այն է, որ եկեղեցու խնդիրները հնարավոր չէ լուծել փողոցում, դրա համար կա դարերով մշակված կանոնակարգՄարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս ներխուժել Վեհարան, խուլիգանական գործողություններ են կատարում, իրենք կամ չեն ըմբռնում ինչ են անում, կամ ծանոթ չեն եկեղեցական ընթացակարգերին, կամ էլ դիտավորություն կա իրենց գործողություններում։

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ