Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հայկական բանակը պիտի պատրաստ լինի առաջինը հարվածել թշնամուն. Razm.info

am
Haykakan banake piti patrast lini arhajine harvatsel t`shnamown. Razm.info_81247

   Ադրբեջանի առաջնագծային բրիգադների հիմնական ուժերը տեղակայված են առաջնագծից մոտ 10-20 կմ հեռավորության վրա, իսկ ռեզերվային բրիգադները, ինչպես նաև ներքին զորքերի ու պետական սահմանապահ զորքերի զորամասերը, որոնք նույնպես ռեզերվի դեր են կատարում, գտնվում են առաջնագծից մոտ 25-45կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է  Razm.info-ն՝  վելուծելով Ադրբեջանի զինված ուժերում առկա իրավիճակը:

 

  «Անգամ Ադրբեջանի 4-րդ բանակային կորպուսի կազմում գտնվող բրիգադները, որոնք տեղակայված են խորը թիկունքում, մասնավորապես՝ Բաքվի մերձակայքում, ռազմաճակատ կարող են հասցվել բառացիորեն մեկ օրվա ընթացքում»,- գրում է կայքը՝ հավելելով՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը հնարավորինս նվազագույնի է հասցրել ագրեսիա սկսելու համար անհրաժեշտ ժամանակը՝ կրճատելով այն ընդհուպ մինչև մի քանի ժամի։ 

   «Եվ չնայած այն բանի, որ հայկական կողմն Ապրիլյան պատերազմից հետո հագեցրել է Արցախի առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով, սակայն անգամ այդ դեպքում գործնականում անհնար է խուսափել անակնկալ հարձակումից։ Անգամ, եթե թշնամու զորաշարժերը ֆիքսվեն մշտական տեղակայման վայրերը լքելու առաջին իսկ րոպեից, այդ տվյալները վերլուծելու, հարվածի իրական ուղղությունը պարզելու, անհրաժեշտ որոշումներն ընդունելու և կյանքի կոչելու համար պահանջվող ժամանակը շատ ավելին է, քան կպահանջվի ադրբեջանցիներից հարձակումն սկսելու համար»։

 

Ստեղծված իրավիճակում, ինչպես ընդգծում է կայքը, հայկական բանակը պիտի պատրաստ լինի ինչպես առաջինը հարվածել, այնպես էլ թշնամու առաջին հարվածը բաց թողնելու պարագայում արագ չեզոքացնել այդ հարվածի հետևանքները։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ