Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական եկեղեցիների հետ վարվում ենք այնպես, ինչպես մեր պապերը. Էրդողան

am en ru
Haykakan ekeghets`ineri het varvowm enk` aynpes, inch`pes mer papere. Erdoghan_30433

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է վերջին տարիներին Թուրքիայում գտնվող 250-ից ավելի պատմական հուշարձանների վերականգնման մասին, այդ թվում նաեւ հայկական եկեղեցիների:

«Որպես օրինակ նշեմ, որ Դիարբեքիրում վերականգնվել են Հայ բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները: Ինչպես մեր պապերն են արել ժամանակին, այնպես էլ այսօր մենք ենք անում», -   Թուրքիայի նախագահի խոսքերն  փոխանցում Diken պարբերականը:

Թուրքիայի նախագահի խոսքերով, կուսակցությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի ազգային փոքրամասնությունների կրոնական հուշարձաններին:

 

Հիշեցնենք, որ 2016 թ. թուրքական ոստիկանության եւ քրդական ապստամբների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում Դիարբեքիրի պատմական շրջանում վնասվել էին հայկական եկեղեցիներ: Սուրբ Սարգիս հայկական կաթողիկե եկեղեցին վերածվել էր ավերակների: Տուժած հայ բողոքական եկեղեցին նույնպես տուժեց: Բախումների  հետեւանքով հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին եւս վերածվել էր ավերակների, որը, սակայն, վերականգնվեց  2011 թվականին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ