Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

am
Haykakan orer Rhowminiayi Hargita nahangi Georgen k`aghak`owm_97087

  Սեպտեմբերի 7-ից 9-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվեցին հայկական օրեր` Գեորգենի Հայկական արվեստի 8-րդ փառատոնը, որի պատվավոր հյուրերն էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ կարդինալ Միգել Մաուրի Բուենդիան:

Այս մասին տեղեկացնում է <<Օրեր>> եվրոպական անկախ ամսագիրը:

Փառատոնին մասնակցել են Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ռումինիայի, ինչպես նաև Հունգարիայի տարբեր քաղաքներից ժամանած հայազգի հյուրեր:

Դեսպան Մինասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին 1733թ. կառուցված Հայ կաթոլիկ եկեղեցու մերձակա տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղիկների զետեղման արարողություն, այնուհետև հայկական գորգերի, Երևանի 2800-ամյակի, Գեորգենի հայկական վայրերի, հայկական մոտիվներով այլ նկարների ցուցադրություններ:

Այցի շրջանակներում դեսպան Մինասյանը հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ` քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները համապատասխանաբար Լոռվա մարզի և Ալավերդի քաղաքի հետ:

Բացի այդ Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական 2-րդ փառատոնի շրջանակներում, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական ու հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր, մասնակցեց նաև Գեորգենի Հայկական արվեստի փառատոնը` ժողովրդական ստեղծագործությունների, հայկական հոգևոր երգերի ու ժողովրդական պարերի ցուցադրություններով, տեղի հայկական խոհանոցի ուտեստների ու հայկական կոնյակի հրուրասիրությամբ:

Սեպտեմբերի 9-ին Գեորգենիի հայ կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ:

Փառատոնի ավարտից հետո դեսպան Մինասյանն այցելեց Ֆրումոասա քաղաք և այնտեղ գտնվող 18-րդ դարի 2-րդ կեսին կառուցված տեղի հայ կաթոլիկ եկեղեցին և հայ համայնքի գործունեությանը նվիրված թանգարանը:

Հայկական արվեստի փառատոնը լայնորեն լուսաբանվեց տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ